3 տարվա ընթացքում կարող է շուկա մտնել տեղական նոր ավիաընկերություն. Ռևազյան

ՆՆարեկ Սահակյան

Ազգային ժողովը քննարկել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղությունների չվերթով մեկնող անձանց: Խորհրդարանի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Եթե ավիաընկերությունը զուտ ուզում է մուտք գործել ամառը և փակվել ձմեռային սեզոնի ընթացքում, արտոնություն չի կարող ստանալ: Արտոնությունը տրամադրվելու է երեք տարի ժամկետով՝ ևս երկու տարի երկարաձգելու հնարավորությամբ, որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ առաջին ավիաընկերության  թռիչքի մեկնարկից: Եթե ցանկացած ավիաընկերություն որոշի սպասարկել, օրինակ՝ Ամստերդամ ուղղությունը, որն այսօրվա դրությամբ չսպասարկված է, ապա, Ռևազյանի խոսքով, այդ ավիաընկերությունը կարող է օգտվել արտոնությունից, իսկ եթե 6 ամիս հետո այլ ավիաընկերություն որոշի Ամստերդամ չվերթ իրականացնել, նույնպես կստանա արտոնություն, բայց  2.5 տարվա ընթացքում»,- ասաց Ռևազյանը: 

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը նշեց, որ նախատեսվում է, որ 3 տարվա ընթացքում կարող է շուկա  մուտք գործել հայկական տեղական նոր ավիաընկերություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում