ԼԼիլիթ Ասատրյան

ռեպեր

Աննա Վարդապետյանը Լոռիում եղել է այն տարածքներում, որոնք դատախազական ներգործությամբ վերադարձվել են համայնքներին կամ վերադարձման գործընթաց է սկսվել: Մի շարք դեպքերում, ի դեպ, դատախազությունը նաև հանցակազմ է տեսել և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:-Քրիստինե

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է դատավորին կաշառելու փորձ: Քաղաքացին նպատակ է ունեցել հրազենի օգտագործմամբ խուլիգանության համար մեղարվող որդուն անօրինական ճանապարհով ազատել պատժից, այժմ ինքն էլ է մեղադրյալի աթոռին: Գործն ուղարկվել է հսկող դատախազին:- Քրիստինե


ՌԴ-Ն ՉԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԶՈՐԱՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼ. ՆԵԲԵՆԶՅԱ

Մոսկվան չի պլանավորում զանգվածային զորահավաք անցկացնել, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ Նա նաև հերքել է հաղորդագրությունները, որ ռուսաստանցի տղամարդիկ զանգվածային կերպով հեռանում են արտերկիր: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ըստ հետախուզական տվյալների՝ Ռուսաստանը սեպտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո պատրաստվում է զանգվածային զորահավաքի։
Միևնույն ժամանակ, Մոսկվան և Կիևը շարունակում են փոխադարձ հարվածները: ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ երկրի տարածքում խոցվել է ավելի քան 300 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Զանգվածային հարվածների է ենթարկվել Պերմը: Ուկրաինական կողմը հայտնել է, որ թիրախավորել է «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարաններից մեկը, որը դասվում է երկրում տասը խոշորագույնների շարքին: Զելենսկու խոսքով՝ օբյեկտը գտնվում է Ուկրաինայի սահմանից 1600 կմ հեռավորության վրա:
Իսկ ռուսական հարվածներից զոհեր և վիրավորներ կան Կրիվոյ Ռոգում, Խարկովի, Զապորոժիեի և Սումիի մարզերում, Կիևում: Վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի մայրաքաղաքում զոհերի թիվը հասել է 17-ի: Օգոստոսի 21-ը Կիևում սգո օր է հայտարարված:
Հարվածների ֆոնին Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ պատրաստ են նստել բանակցային սեղանի շուրջ, սակայն ներկայում ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունները չեն շարունակվում: Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ հակամարտության կարգավորման հարցում լավատեսության հիմքեր չկան:

ՍԵՎ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՆԱՎ Է ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ

Սև ծովում թուրքական նավեր են հարձակման ենթարկվել: Դրանցից մեկն անօդաչուների հարվածներից լրջորեն վնասվել է: Տախտակամածին եղել է 11 մարդ՝ Ադրբեջանի 10 և Վրաստանի 1 քաղաքացի: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Հաղորդվում է, որ չնայած ստացած վնասվածքներին՝ նավը շարունակում է ուղղությունը դեպի Տրապիզոն:
Հարձակման ենթարկված մյուս նավը թուրքական Գեմլիկից մեկնում էր Նովոռոսիյսկ: Հարվածի հետևանքով նավի տախատկամածին հրդեհ է բռնկվել: Անձնակազմի 11 անդամները տահրանվել են, 1 նավաստի անհետ կորած է:
Սև ծովում բեռնատար նավերը բազմիցս ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել: Թուրքիայի իշխանությունները դատապարտել են այս հարձակումները:

ԿԴՀ-ՈՒՄ ԷԲՈԼԱՆ ՄԵԾ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ Է ՏԱՐԱԾՎՈՒՄ

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայի վիրուսը մեծ արագությամբ է տարածվում: Վիրուսի բռնկման երեք ամսվա ընթացքում հիվանդությունից մահացել է մոտ 2500 մարդ, նրանց հիսուն տոկոսը՝ վերջին քսան օրում: Երկրում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 5200-ը: Ըստ առողջապահական իշխանությունների՝ պաշտոնական ցուցանիշը կարող է կազմել հիվանդացության ընդամենը 30-40 տոկոսը:- Սյուզաննա

Կարինե Մարգարյանն ընդդեմ Հանրայինի գործով առաջին ատյանի քաղաքացիական դատարանը բավարարել է հայցը։ Վճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Դատարանը որոշել է պարտավորեցնել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը առնվազն հինգ աշխատանքային օր անընդմեջ հրապարակայնորեն հերքել տեսանյութի տվյալները՝ հաստատելով նաև հերքման վերնագիրը և տեքստը:


- Ի կատարումն դատարանի վճռի՝ ընթերցում եմ. «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն զրպարտել է Կարինե Հովսեփի Մարգարյանին»։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության կայքում, յութուբյան ալիքում և Հանրային Հեռուստաընկերության «Լուրերի» թողարկման ժամանակ 2026 թվականի փետրվարի 23-ին հրապարակվել է Քրիստինե Թորոսյանի տեսանյութը` «Սեյրան Օհանյանի կինը մեղադրյալի աթոռին. ինչպես է իրագործվել գույքը բարեկամի անունով գրանցելու սխեման» վերնագրով։ Նշված տեսանյութում Կարինե Հովսեփի Մարգարյանի վերաբերյալ հայտնվել է, որ վերջինս մասնակցել է ապացույցներ կեղծելուն, դատարան քաղաքացիական գործով կեղծ ապացույցներ ներկայացնելուն, պետության կողմից հնարավոր բռնագանձումը խոչընդոտելու նպատակով արգելանքի պայմաններում գույքերը ձևականորեն օտարելուն։ Վերոնշյալ փաստերը չեն հաստատվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, հետևաբար դրանք չեն կարող համարվել իրականությանը համապատասխանող և արատավորում են Կարինե Հովսեփի Մարգարյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն զրպարտել է տիկին Կարինե Հովսեփի Մարգարյանին»:

- Դատարանի պահանջով հերքման տեքստի ընթերցումից հետո ներկայացնում ենք փետրվարի 23-ի մեր ռեպորտաժը:-Քրիստինե

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում