«30 տարի ջուր ենք առել, խնայողաբար ճաշ ու սուրճ եփել». Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան

ԼԼիլիթ Ասատրյան

30 տարի անց Արագածոտնի Արտենի բնակավայրում խմելու ջրի աղբյուրներ կան: Դա հնարավոր է դարձել պետություն-համայնքապետարան համաֆինանսավորման ծրագրով: Տասնամյակներ շարունակ մարդիկ ջուրը գնել են շրջիկ ջրավաճառներից, այսօր թեպետ հոգսը թեթևացել է, բայց խնդիրը վերջնականապես կարգավորված համարել չի կարելի: Գյուղում ցայտաղբյուրներ են տեղադրվել, որտեղից հնարավոր է ջուր վերցնել, ջուրը հասցվել է դպրոց ու մանկապարտեզ, սակայն տների ծորակներից դեռ արտեզյան աղբյուրների ջուր է հոսում: Թալինի համայնքապետարանից հավաստիացնում են, որ առաջիկայում կավելացնեն խմելու ջրի աղբյուրները գյուղում, և այդ հարցն էլ կկարգավորվի:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում