Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԼԼուսինե Մուրադյան

Բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն Ռուբինյան

Բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն Ռուբինյան

Մենք ասում ենք՝ այո՛, մենք տեսել ենք բազմաթիվ անարդարություններ, ցավ, զոհեր, արյուն, բայց մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ-ում ապրում ենք մենք՝ հայերս, մեր սիրելի եզդի, քուրդ, ասորի, ռուս քույրերն ու եղբայրները և այսպես շարունակ, նաև Ղարաբաղի մեր սիրելի քույրերն ու եղբայրենրը, որոնք այստեղ հյուր չեն, իրենց հայրենիքում են, ադրբեջանցիներն էլ ապրում են Ադրբեջանում: Այդ մասին Ազգային ժողովի նիստին ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավորների քննադատական ելույթներին՝ կապված պետական մակարդակով ԼՂ-ից տեղահանվածների իրավունքները բարձրաձայնելու անհրաժեշտության մասին:

«Հիմա եթե մենք ուզում ենք չվերածնել կոնֆլիկտի պատճառը, ուրեմն մենք չպիտի վերականգնենք այն ճարտարապետությունը կամ չպիտի խոսենք այն ճարտարապետության վերականգնման մասին, որը մոտավորապես նույն 1905-ի վիճակին է բերում: Դա ենք ասում: Հետևաբար բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են:

Չեմ ասում՝ անարդար են, մարդկային տեսանկյունից կարող է արդար լինել: Տիկին Արեգա Հովսեփյանի տեսանկյունից («Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, որը ԼՂ-ից է - խմբ.), իհարկե, արդար է: Ինքը կարող է ասել՝ ես ուզում եմ գնալ իմ տուն, բայց երբ դու դա ձևակերպում ես որպես պետական նպատակ, դա նշանակում է վերածնել կոնֆլիկտային տրամաբանությունը: Մենք առաջարկում ենք այսօրվա իրավիճակը ֆիքսել, գնալ առաջ և ապահովել 100-ամյա խաղաղություն»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում