Օգոստոս 5-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Ամերիկայի յատուկ բանագնացի աւագ խորհրդականը Նիկոլ Փաշինեանի և Արարատ Միրզոյեանի հետ քննարկած է TRIPP նախագիծի կեանքի կոչման վերաբերող հարցեր:

Թեհրանը շուտով Հորմուզի նեղուցը պիտի բանայ, հակառակ պարագային ամերիկեան Զինուած ուժերը զօրաւոր հարուած պիտի հասցնեն Իրանին. Թրամփ:

Ռուսաստանը հարուածած է Քիևը և շրջանները. զոհեր և վիրաւորներ կան:

Ուքրանական անօդաչուները հարուածած են Թաթարիստանի և ուրիշ տեղերու Wildberries-ի պահեստները:

Ուքրանիոյ գործընկերներէն առնուած հակաօդային պաշտպանիչ հրթիռներու քանակը կրճատուած է. Զելենսքի:

Իսրայէլ ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները չէ ընդունած:

Լիբանանի մէջ աւելի քան 800,000 տեղահանուած սկսած է տուն վերադառնալ:

Գանատայի մէջ անտառային հրդեհները մօտ 230 տուն ոչնչացուցած են։

Գուաթեմալայի մէջ հրաբուխի պատճառով հարիւրաւոր մարդիկ տարհանուած են:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում