UNCTAD-ի փորձագետները զեկույց են ներկայացրել Հայաստանի ներդրումային դաշտի վերաբերյալ: UNCTAD-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Առևտրի և զարգացման մարմինն է, որի կենտրոնական գրասենյակը Ժնևում է։ Ստեղծվել է 1964 թվականին։ Ներկայումս կառույցին անդամակցում է 193 երկիր։ Համաժողովի որոշումները բանաձևեր են և հանձնարարական բնույթ են կրում։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այս տարվա հոկտեմբերի 7-ին ընտրվել է համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի նախագահ։
Դիտումներ23













