Դուք պատիվ ունեցաք հիմք դնելու ընտրական տուրիզմին, և դրա մասին բազմաթիվ փաստեր կան. Արփի Դավոյանը՝ ընդդիմադիրներին

ԼԼուսինե Մուրադյան

300 հազար ադրբեջանցիների մասին խոսույթները մարդկանց մոտ խուճապ են առաջացրել, և դրանք ընդհանրապես խոսքի ազատության հետ կապ չունեն: Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 2-ի նիստին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ խոսքն ուղղելով խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններին:

«Դուք միտումնավոր խուճապ եք առաջացրել մարդկանց մոտ, և դուք՝ որպես իրավաբան (դիմում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին), պիտի իմանաք այդ գործերի մասին. դրանք շատ կարևոր են:

Այստեղ ասում եք՝ ՍԴ-ն արձանագրեց սա, սա, սա… Այնպես եմ ցավում, որ ՍԴ-ն չի արձանագրել, որ այս տարի հիմք դրվեց նաև ընտրական տուրիզմին: Դա էլ պիտի արձանագրեր ՍԴ-ն: Գուցե ես քաղաքական գնահատական եմ տալիս, պարզ էր, որ ՍԴ-ն նման բան չէր կարող արձանագրել, բայց դուք պատիվ ունեցաք հիմք դնել ընտրական տուրիզմին, և դրա մասին բազմաթիվ փաստեր կան, պետք չէ հերքել:

Ընտրակաշառքի մասին չեմ խոսում, որովհետև այն բոլոր ձայնագրությունները, որոնք դատարաններում չեն վիճարկվել, ուղղակի հերքվում են, այդ բոլոր ձայնագրությունները խոսում են խայտառակ, աննախադեպ ընտրակաշառքների մասին»,- ասաց նա:

ԱՄՆ-ը 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորի նոր հրշեջ կայանի ստեղծման համար

ԱՄՆ-ը 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորի նոր հրշեջ կայանի ստեղծման համար

«Մաքուր սպորտը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է WADA-ի ներկայացուցչին

«Մաքուր սպորտը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է WADA-ի ներկայացուցչին

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Դատախազությունը Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Դատախազությունը Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

ՀՀ նախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանում զբոսաշրջության տարբեր ուղղությունների զարգացման հնարավորությունները

ՀՀ նախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանում զբոսաշրջության տարբեր ուղղությունների զարգացման հնարավորությունները

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում