ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն կարող է հրաժարվել «փաթեթներով» պատժամիջոցների ընդունումից. FT

ԵՄ-ն կարող է հրաժարվել «փաթեթներով» պատժամիջոցների ընդունումից. FT

Եվրամիության իշխանությունները քննարկում են Ռուսաստանի դեմ հակապատերազմական պատժամիջոցները փաթեթներում միավորելուց հրաժարվելու հարցը: Այս մասին գրում է Financial Times (FT)-ը:

Հեղինակները նշում են, որ Բրյուսելն այս քայլին է դիմելու Հունաստանի կողմից ԵՄ 21-րդ պատժամիջոցների փաթեթի հաստատման հետաձգման պատճառով, որը ներառում էր ռուսական հեղուկ բնական գազի (LNG) փոխադրման արգելքը։ Ավելի վաղ FT-ն գրել էր, որ Աթենքի նման դիրքորոշումը պայմանավորված է հույն միլիարդատեր Յորղոս Պրոկոպիուի շահերը պաշտպանելու ցանկությամբ, որի Dynagas ընկերությունը հենց այդպիսի փոխադրումներ է իրականացնում:

«Ֆինանսական սահմանափակումների հաստատումն արագացնելու համար եվրոպացի պաշտոնյաներն ուղիներ են փնտրում նվազեցնելու բանակցություններում վետոյի իրավունքը կիրառելու՝ ԵՄ անդամ երկրների հնարավորությունը»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ:

Ըստ առաջարկներից մեկի՝ նախատեսվում է պատժամիջոցներն ընդունել առանձին- առանձին կամ փոքր թեմատիկ բլոկներով։ Այս մոտեցման կողմնակիցները կարծում են, որ դա կնվազեցնի առանձին պետությունների վետոյի պատճառով միջոցառումների հետաձգման ռիսկը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում