Շենավանը հարմարավետ է դառնում. նոր պարտեզը պատրաստ է, ամբուլատորիայի շինարարությունը կավարտվի շուտով
Ավելի քան 25 տարի մանկապարտեզ չունեցող Արմավիրի մարզի Շենավան գյուղը վերջապես նախադպրոցական կրթություն ապահովելու հնարավորություն ունի: Ժամանակից հարմարություններով և անհրաժեշտ գույքով կահավորված շենքը կառուցվել է պետություն-համայնք համաֆինանսավորմամբ: Առաջիկայում նաև դպրոցի հարակից տարածքը կասֆալտապատվի, մինչև տարեվերջ էլ ավարտին կհասցվի բուժամբուլատորիայի շինարարությունը։













