ԼԼուսինե Մուրադյան

Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ. քննարկվել են պետական աջակցության ծրագրերը

Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ. քննարկվել են պետական աջակցության ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

Նախարարը կարևորել է հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը երկրի տնտեսության զարգացման գործում և նշել, որ համատեղ քննարկումների միջոցով հնարավոր է դառնում ձևավորել լուծումներ, որոնք նպաստում են իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

 

Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են պետական աջակցության ծրագրերին, մասնավորապես արտահանմանն ուղղված ծրագրերի լավարկմանը, ՀՀ-ում մասնավոր անասնաբուժական ծառայությունների և անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության համակարգի զարգացմանը։

 

Նիստի ընթացքում նախարարը ներկայացրել է պետական աջակցության ծրագրերի լավարկման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Հասարակական խորհրդի անդամները ևս ներկայացրել են առաջարկներ․ ծավալվել է ակտիվ երկխոսություն։

 

Հանդիպման ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը հավաստիացրել է, որ խորհրդի անդամների առաջարկները և դիտողությունները և փորձագիտական կարծիքները կդիտարկվեն որոշումներ կայացնելիս։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում