ԴԴավիթ Մուրադյան

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

 
«Համաժողովի մեկնարկին ամիսներ են մնացել․ քննարկեցինք նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները՝ կենտրոնանալով կազմակերպչական մի շարք առանցքային ուղղությունների վրա։

 

«Անդրադարձ կատարվեց բարձր մակարդակի հատվածի և առաջնորդների գագաթնաժողովի կազմակերպմանը, կապույտ և կանաչ գոտիների նախապատրաստական աշխատանքներին, համաժողովի անցկացման վայրերում իրականացվող ենթակառուցվածքային և տեխնիկական աշխատանքներին, էներգամատակարարման ապահովմանը, ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքների պատրաստվածությանը, ինչպես նաև առողջապահական անվտանգության և բժշկական սպասարկման կազմակերպման հարցերին։

 

COP17-ի հաջող անցկացումը պահանջում է համակարգված և հետևողական աշխատանք բոլոր ներգրավված կառույցների միջև։

 

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կապահովենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան համաժողովի կազմակերպումն ու անցկացումը»,- գրել է նախարարը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում