Գյուղմթերք արտահանողներին պետաջակցությունը կլինի շարունակական

ՀՀայկ Նավասարդյան

Հայկական գյուղմթերքը ռուսական շուկայի արհեստական խոչընդոտներին բախվելուց հետո աստիճանաբար ուղի է հարթում դեպի եվրոպական շուկա: Այստեղ, իհարկե, առավել խիստ ստանդարտներ են գործում՝ ապրանքը պետք է լինի որակով, ունենա միջազգայնորեն ճանաչված սերտիֆիկատ: Ընդ որում՝ սերտիֆիկացված պետք է լինեն նաև այգիները:

Այդուհանդերձ, վիճակագրությունը փաստում է, որ որոշակի հաջողություններ արդեն իսկ կան և դա շարունակական պրոցես է։ Արտահանողները, իհարկե, խոստովանում են, որ չափազանց կարճ ժամանակահատվածում չէին հասցնի ուկրաինական ու եվրոպական շուկաներում տեղ գտնել, եթե չլիներ պետության հետևողական աջակցությունը: Էկոնոմիկայի նախարարությունից էլ հավաստիացնում են, որ պետության աջակցության ծրագրերը շարունակական են լինելու:

Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում