Մեկնարկել են Ալի Խամենեիի հիշատակի արարողությունները

ԴԴավիթ Մուրադյան

Թեհրանում մեկնարկել են հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակի արարողությունները։ Ավելի քան չորս ամիս է անցել այաթոլլայի և նրա ընտանիքի անդամների սպանությունից: Նրանք զոհվել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի առաջին օրը: Ավելի քան 30 տարի Իրանը ղեկավարած առաջնորդի աճյունն առավոտյան տեղափոխվել է Թեհրանի գլխավոր աղոթավայր`Մեծ Մոսալլա։

Հուղարկավորության մասնակիցների թիվը, ըստ պաշտոնական IRNA գործակալության, կարող է հասնել 35 միլիոնի։ Իրանի նախկին հոգևոր առաջնորդին վերջին հրաժեշտ տալու համար սկսել են Թեհրան ժամանել նաև արտասահմանյան պատվիրակությունները: Հայտնի չէ՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրված Մոջթաբա Խամենեին արդյո՞ք կմասնակցի հոր հիշատակի հանրային միջոցառումներին։ Մի քանի օր առաջ նա ներկա չի եղել իր կնոջ հուղարկավորությանը:

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում