ՄՄարի Կոստանյան

Հայոց ցեղասպանությունը ճանաչող գործիչն աշխատանքի է անցել Ստամբուլի քաղաքապետարանում

Հայոց ցեղասպանությունը ճանաչող գործիչն աշխատանքի է անցել Ստամբուլի քաղաքապետարանում

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն քաղաքապետարանում խորհրդական է նշանակել տարբեր հարցերում իշխանության հանդեպ սուր քննադություններով հայտնի, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Զեյնեփ Թանբային: Իշխանամետ կամ աջ ուղղվածություն ունեցող մի շարք լրատվամիջոցներ «սկանդալային» են որակել այս նշանակումը և ներկայացրել անցյալում տարբեր հարցերում իշխանություններին ուղղված Թանբայի սուր քննադատությունները:  

2016-ին Թանբայը միացել է Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին, իսկ  սոցցանցում գրել է. «Պետությունը պետք է ներողություն խնդրի, փոխհատուցում տրամադրի, վերադարձնի հայերին պատկանող պետականացված գույքը և քաղաքացիություն տա նրանց»:

Թամբայը բազմիցս քննադատել է նաև քրդերի նկատմամբ Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում