Օրը՝ 60 վայրկյանում | 22.06.2026

ԼԼուսինե Մուրադյան

Հայկական և ադրբեջանական ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր:

Ադրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով. լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվել:

Շվեյցարիայում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը. կողմերը պայմանավորվել են վերահսկող կոմիտե ստեղծել:

Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել. կան զոհեր և ավերածություներ:

Ղրիմում դադարեցվել է վառելիքի վաճառքը ֆիզիկական անձանց:

Զելենսկին կոչ է արել Բելառուսին դադարեցնել վառելիքի մատակարարումը Ռուսաստանի զինված ուժերին:

Ռուսական անօդաչու թռչող սարքը թուրքական բեռնատար նավ է խոցել:

Պայթյուն՝ Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում. կա 54 վիրավոր, 18 անհետ կորած:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական է տվել. BBC:

Կոնգոյում և Ուգանդայում էբոլայի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում