ԹԹերեզա Կասյան

Նոր չվերթ՝ Ուֆայից Երևան

Նոր չվերթ՝ Ուֆայից Երևան

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը «Ազիմութ» ավիաընկերությանը թույլատրել է շաբաթը երեք անգամ միջազգային թռիչքներ իրականացնել Ուֆայից Երևան: 

Ավիաընկերության մասնագետների խոսքով՝ այս ուղղությունը հեռանկարային է, նախապատրաստական ​​աշխատանքներն արդեն սկսվել են: Թռիչքները Բաշկորտոստանի մայրաքաղաքից Հայաստանի մայրաքաղաք նախատեսվում է սկսել հաջորդ տարի:

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները, UfacityNews.ru կայքի հավաստմամբ, հաստատել են այդ ուղղության հեռանկարները: Փորձագետների կարծիքով՝ Ուֆա-Երևան չվերթը կարող է հետաքրքրել տուրօպերատորներին՝ դեպի Հայաստան փաթեթային տուրեր կազմակերպելու առումով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում