Յունիս 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Ընտրութիւններու արդիւնքները ձեր վարած քաղաքականութեան նկատմամբ հայ ժողովուրդի բարձր վստահութեան հաւաստումն են. Միրզիյոև՝ Փաշինեանին:

Թրամփ յայտարարած է, թէ գործարք կնքելու հարցը համաձայնեցուած է, Իրան կորիզային զէնք չունենար, իրանեան կողմը լուրը չէ հաստատած:

Թրամփ և Նեթանիահու քննարկած են Իրանի հետ հնարաւոր գործարքի հարցը. Իսրայէլ համաձայնագիրի կողմ չ’ըլլար:

Իրանի հետ համաձայնագիրի ստորագրութիւնը, հնարաւոր է Եւրոպայի մէջ տեղի ունենայ. Թրամփ:

Ամերիկան և Կեդրոնական Ասիան մտադիր են առաջ մղելու կարևորագոյն հանքանիւթերու նախագիծեր:

Ամերիկան պատժամիջոցներ կիրառած է Քուպայի պետական նաւթակազային ընկերութեան դէմ:

Ամերիկայի դեսպանը վերջին շաբաթ երրորդ անգամ Հնդկաստանի Արտաքին գործոց նախարարութիւն կանչուած է։

Ուքրանիան և Ռուսաստանը փոխադարձ հարուածներ հասցուցած են. զոհեր և վիրաւորներ կան:

Ալպանիոյ մէջ հակակառավարական ցոյցեր են:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում