Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը

ՔՔրիստինե Ոսկանյան

Հունիսի 5-ի գիշերը՝ ժամը 4-ին, Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Պետրոսյան փողոցում գտնվող խանութի դուռը և դրամարկղից փող գողացել։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 32-33 տարեկան երեք տղամարդ ավտոմեքենան կայանել են Սևանի փողոցում, ապա մոտեցել հիշյալ խանութին, կատարել գողությունն ու հեռացել՝ մեքենան թողնելով նույն տեղում։

Նույն օրը՝ ժամը 14․40-ին, երեքն էլ հայտնաբերվել են, ձերբակալվել ու ներկայացվել նախաքննական մարմին։

Իրավապահների հետագա գործողություններով պարզվել է, որ խումբը, նույն կերպ՝ կոտրելով դուռը, նախկինում էլ խանութներից կատարել է գողություններ։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում