Ղազախստանում զորավարժության ժամանակ Կասպից ծովի ալիքներն ափից հեռացրել են 19 զինծառայողի. կան զոհեր

Հսկայական առաջընթաց ենք գրանցել ԱՄՆ-ի և Չինաստանի առջև ծառացած խնդիրների լուծման գործում. Թրամփ

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հնարավորությունները

Փաշինյանը և Սինիրլիօղլուն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի

Արդեն ավանդույթ դարձած «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնը հունիսի 5-7-ը հոբելյանական 10-րդ անգամ իր շուրջն էր համախմբել աննախադեպ թվով այցելուների, ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

«Հասարակական կարգի պահպանման և միջոցառման ավելի քան 180 հազար մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների ծառայողների ուժեղացված հսկողության շնորհիվ որևէ լուրջ միջադեպ կամ ծանր հետևանքներով պատահար չի արձանագրվել։

Ոստիկանության համակարգված և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, չնայած մարդկանց աննախադեպ հոսքին և տոնական ակտիվ մթնոլորտին, փառատոնն անցել է խաղաղ, անվտանգ և առանց լուրջ միջադեպերի։

Արձանագրվել է ընդամենը 7 դեպք, որոնք հիմնականում առերևույթ ֆիզիկական ներգործության ու խուլիգանության դեպքեր են։

Պատահական չէ, որ Հայաստանը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներով աշխարհի ամենաապահով երկրների շարքում է, ինչը պայմանավորված է նաև բազմամարդ միջոցառումների անվտանգ և անխոչընդոտ անցկացմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©