ԴԴիանա Գասպարյան

Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 գործ

Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 գործ

ՀՀ դատական դեպարտամենտի տվյալներով՝ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ հունիսի 7-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, հանրապետության առաջին ատյանի դատարաններ և Վարչական դատարան ընդհանուր առմամբ մուտքագրվել է 124 գործ։ Դրանց զգալի մասը վերաբերում է ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջներին, իսկ ամենաշատ գործերը գրանցվել են Երևան քաղաքում և Վարչական դատարանում։

 
«07.06.2026 թվականին ժամը 20:00-ի դրությամբ մուտքագրված գործերի քանակը.

 

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 3 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
 
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 11 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
 
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 6 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
 
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 4 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
 
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
 
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
 
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ 54 դատական գործ,
 
Վարչական դատարան՝ 44 դատական գործ»,- ասվում է հաղորդագրությունում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում