ՆՆարե Ոսկանյան

Այսօր կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրն է

Այսօր կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի  միջազգային օրն է

Նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան ընդառաջ, Եվրահանձնաժողովը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.

«Բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնություն է՝ ուղղված ողջ մարդկության դեմ, և այն պետք է տեղ չունենա Եվրոպայում կամ աշխարհում այլուր: Այդուհանդերձ բոլորս գիտենք, որ ի հեճուկս մեր հանձնառության՝ այս մարտահրավերը դեռևս ավելի քան հեռու է հաղթահարված լինելուց:

Կանանց նկատմամբ բռնություն դրսևորվում է ամենուրեք, ապահով չէ ոչ մի վայր՝ անգամ սեփական տունը: Այլ ընդհակառակը՝ կինը թիրախի տակ է իր տանը, ինչպես նաև աշխատավայրում, դպրոցներում, համալսարաններում, դրսում, տեղահանման և միգրացիայի պայմաններում, և ավելի ու ավելի առցանց՝ կիբեր բռնության և ատելության խոսքի միջոցով:

Մտահոգիչ են այս խնդրի մասշտաբները. Եվրոպայում ամեն երրորդ կին ենթարկվել է ֆիզիկական և/կամ սեռական բռնության: ԵՄ տարածքում սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի զոհերից գրեթե բոլորը կանայք և աղջիկներ են:

Զարգացող երկրներում յուրաքանչյուր երրորդ աղջկա կնության են հանձնում են մինչև 18 տարեկան հասակը։ Առնվազն 200 միլիոն կին և աղջիկ ենթարկվել է կանանց սեռական օրգանների խեղման, ինչը շուրջ 30 երկրում դեռևս գործող պրակտիկա է:

Մենք՝ որպես ԵՄ և միջազգային հանրություն, պատասխանատվություն ունենք հավատարիմ մնալու՝ կանանց և աղջիկների նկատմամբ բռնության բոլոր դրսևորումների կանխարգելման բացահայտ մերժման և դատապարտման մեր հանձնառությանը:

Մեր պարտքն է նաև աջակցել և պաշտպանել զոհերին՝ ստեղծելով անվտանգ միջավայր, որպեսզի նրանք ազդարարեն իրենց նկատմամբ կատարված հանցագործությունների մասին:

ԵՄ-ն պարտավորվում է շարունակել անխոնջ աշխատանք տանել իր գործընկերների հետ` ամրապնդելու իրավական շրջանակները, ու հաստատություններին, որոնք աջակցում են զարգացմանը և կրթությանը, բարելավում տուժածներին տրամադրվող  ծառայությունները, նպատսում բռնության արմատական պատճառների լուծմանը, խթանում կանանց հզորացումը։

Բայց կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դադարեցման համար պահանջվում է ավելին քան կայուն հանձնառություն միայն ինստիտուցիոնալ մակարդակում: Այն պահանջում է միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության լայն շերտերի ակտիվ, լայնամասշտաբ ներգրավվածություն:

Եվ՝ առավելապես տղամարդկանց մասնակցություն:

Եվ ուրեմն՝ մեր նպատակը հստակ է. վերացրեք բռնությունն ընդդեմ կանանց և աղջիկների:  ԵՄ-ն կշարունակի առաջնագծում պահպանել այս միջազգային մոբիլիզացիան` պաշտպանելու յուրաքանչյուր կնոջ և յուրաքանչյուր աղջկա` ազատ և անվտանգ ապրելու իրավունքը։

Մենք դա անում ենք մեր ապագայի և մեր ներկայի համար, քանի որ կանայք արդար, բաց և զարգացած ժողովրդավարական հասարակության հենասյունն են, և ոչինչ չպետք է զրկի նրանց իրենց դերը ազատ և ապահով կատարելու ազատությունից»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում