Հայաստանը պետք է դառնա բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր. Հակոբ Արշակյան

ԼԼիլիթ Սեդրակյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, նախարարի տեղակալներ Արմեն Աբրոյանը և Գեղամ Վարդանյանը մասնակցել են Գյումրիում անցկացվող «Մարզերի հզորացումը՝ բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով համաժողովին։

2019 թ. համաժողովի առանցքային թեման մարզային բարձր տեխնոլոգիական կրթական մոդելների մշակումն է՝ միջազգային գործընկերների և բուհերի հետ համագործակցությամբ։

Նախարար Հակոբ Արշակյանը, ողջունելով  համաժողովի մասնակիցներին և բարձրաստիճան հյուրերին, կարևորել է նման միջոցառման անցկացումը Գյումրիում՝ ընդգծելով, որ այն տեխնոլոգիական առաջատար քաղաքներից է դառնում:

«Մենք առաջնահերթ ենք համարում մարզերի զարգացումը՝ ստեղծելով նոր կրթական կենտրոններ Երևանից դուրս, որոնց հիման վրա  միջազգային և տեղական տեխնոլոգիական ընկերությունները իրենց գիտահետազոտական կենտրոններն են հիմնում։ Հայաստանում մարդկային տաղանդն է, որ ամենամեծ առավելությունն է տալիս, և տաղանդավոր մարդիկ են, որոնք կարողանում են արագ ընկալել, սովորել, ստեղծագործ մտքով է´լ ավելի զարգացնել աշխարհում եղած տեխնոլոգիաները։ Սա է տալիս մեզ այն վստահությունը, որ Հայաստանը պետք է դառնա բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր՝ իր հետևից տանելով նաև թվայնացման, ռազմարդյունաբերության ճյուղերը պետության և տնտեսության բոլոր
բնագավառներում»,- նշել է նախարարը:

Դիմելով համաժողովին մասնակից ուսանողներին և աշակերտներին՝ հաջողության հասնելու գործում նախարարն ընդգծել է անհատական ջանք գործադրելու կարևորությունը:

Նա կոչ է արել երիտասարդներին բուհում ստացած հիմնարար կրթությունից բացի, գիտելիք ստանալ ամենօրյա և ամենժամյա անհատական ջանքի շնորհիվ, հնարավորին չափ շատ մասնակցել կրթական ծրագրերի, առնվազն երեք լեզու սովորեն՝ ավելի արագ տիրապետելու նոր տեխնոլոգիաներին:

«Մեզանից յուրաքանչյուրն իր շուրջը կարող է ստեղծել այնպիսի նորարարական տեխնոլոգիա, որը Հայաստանի ամբողջ տնտեսությունը կկարողանա տանել իր ետևից: Այդպիսի օրինակներ մեր շուրջը շատ կան»,- նշել է նախարարը:

Հակոբ Արշակյանը, որպես օրինակ, թվարկել է հայկական ծագում ունեցող և արդեն համաշխարհային մեծ ճանաչում ունեցող այն ընկերությունները, որոնք իրենց գործունեությունը սկսել են առավելագույնը երեք նորարար մարդկանց անհատական ջանքի շնորհիվ:

Նախարարը հորդորել է երիտասարդներին ուսումնասիրել նախարարության հաջորդ տարվա այն բազմաթիվ ծրագրերը, որտեղ կցանկանան ակտիվ լինել: «Մարզերում հաջորդ տարի պլանավորում ենք ունենալ նոր տեխնոլոգիաներով կրթված 3 հազար նոր քաղաքացիներ, բուհերում տեխնոլոգիական ընկերությունների մասնակցությամբ՝ նոր լսարաններ, որտեղ կկարողանաք ձեռք բերել գիտելիքներ: Գյումրու, Վանաձորի տեխնոպարկերում դասավանդում են լավագույն մասնագետները, անպայման մասնակցեք այդ դասընթացներին, դա է միակ ուղղությունը։ Մեզ անհրաժեշտ է որոշ տեխնոլոգիական զարգացումների վրայով թռիչքային զարգացում ունենալ»,- ընդգծել է նախարարը:

Հակոբ Արշակյանն իր ելույթն ամփոփել է՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանն առաջիկայում կդառնա հզոր ռազմարդյունաբերական զարգացած երկիր:

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրերի թիմի ղեկավար Էվա Մարիա Նահերը:

ՀՀ բոլոր մարզերից համաժողովը հյուրընկալել է  ոլորտով հետաքրքրված ավելի քան 200 երիտասարդի: Օրակարգում ներառված են պանելային 3 քննարկումներ՝ «Միջազգային աջակցություն մարզային զարգացմանը», «Մարզային բացառիկ կրթական մոդելները», «Բարձր տեխնոլոգիաների կենսական նշանակությունները» թեմաներով:

Համաժողովն իրականացվում է ՁԻՀ հիմնադրամի կողմից՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ,  որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, Գերմանական զարգացման համագործակցության (GIZ)-ի կողմից, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջոցով։

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում