ՀՀայկ Նավասարդյան

Մեղրի համայնքի Լիճքվազ տարածքում կազմակերպվել է ծառատունկ

Մեղրի համայնքի Լիճքվազ տարածքում կազմակերպվել է ծառատունկ

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում Մեղրի համայնքի Լիճքվազ տարածքում ճանապարհի շինարարությունն իրականացնող ընկերությունը կազմակերպել է ծառատունկ։ Նշենք, որ 4.5 հա տարածքը ծառատնկման նպատակով տրամադրել է Մեղրի համայնքը։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Հողի նախապատրաստման աշխատանքները մեկնարկել են ապրիլի սկզբին, որին հետևել է ծառատունկը. տնկվել է շուրջ 16200 ծառ, որից 10000-ը՝ կաղնի՝ որպես տվյալ տարածքին բնորոշ հիմնական տեսակ։ Որպես ուղեկցող ծառատեսակներ տնկվել է շուրջ 6200 վայրի պտղատու ծառ (խնձորենի, տանձենի, շլորենի), որոնք նպաստում են կենդանական աշխարհի համար սննդային ռեսուրսների ձևավորմանը և կենսաբազմազանության պահպանմանը։

 

Լիճքվազ տեղամասի ծառատնկմանը մասնակցել են ինչպես Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցող Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana ՀՁ-ի ներկայացուցիչներ, տարածքի բնակիչներ, այնպես էլ Մեղրու թիվ 1 դպրոցի 3ա դասարանի աշակերտները` ծնողների և ուսուցիչների հետ։ Դպրոցի սաները տնկել են մոտ 100 ծառ։

 

Տնկված ծառերի խնամքը կլինի շինարարական կազմակերպության ուշադրության կենտրոնում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում