ԷԷմմա Վարդանյան

Չկալովկա բնակավայրում կորած 6 տարեկան երկու երեխաները գտնվել են

Չկալովկա բնակավայրում կորած 6 տարեկան երկու երեխաները գտնվել են

Մայիսի 28-ին՝ ժամը 18:51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չկալովկա բնակավայրում կորել են երկու 6-ամյա երեխաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Համակարգված աշխատանքների շնորհիվ հնարավոր է եղել կարճ ժամանակում գտնել երեխաներին և վերադարձնել իրենց ծնողներին։

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումներից 41 փրկարարական ծառայող, ինչպես նաև Պարեկային ծառայության աշխատակիցներ և բնակիչներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում