«Մանկական Եվրատեսիլ»-ի առցանց քվեարկությունն սկսված է

ՎՎարդան Հովսեփյան

«Մանկական Եվրատեսիլ-2019»  երգի միջազգային մրցույթին մեր պատվիրակ Կարինա Իգնատյանի օգտին կարելի է առցանց քվեարկել նաև Հայաստանից:

Առցանց  քվեարկությունը մեկնարկել է այսօրվանից: Բոլոր ցանկացողները կարող են իրենց ձայնը տալ նախընտրած մասնակցին՝ junioreurovision.tv կայքի միջոցով, որտեղ կարող են դիտել բոլոր ելույթները: 

Քվերակությունը կավարտվի նոյեմբերի 24-ին՝ մրցույթից անմիջապես առաջ, և կվերաբացվի ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված կլինեն:

Այս անգամ քվերակության համար կտրվի 15 րոպե՝ ևս մեկ անգամ քվերակելու համար: Քվեարկության ավարտից հետո ձեր ձայնը  կուղարկվի քվեարկությունը վերահսկող թիմին, որը ստացված բոլոր ձայները կվերածի միավորների: Քվեարկությունը կատարվում է 50/50 հարաբերակցությամբ: Ձեր քվերակության արդյունքին կավելացվեն  նաև ժյուրիի ձայները:

«Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 24-ին՝ Լեհաստանի Գլիվիցե քաղաքում: Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը ելույթ կունենա 15 համարի ներքո` ներկայացնելով մեր երկիրը «Colours Of Your Dream» երգով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում