ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինական դրոնը խոցվել է Կրեմլից ոչ հեռու

Ուկրաինական դրոնը խոցվել է Կրեմլից ոչ հեռու

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ անօդաչու թռչող սարք է բախվել Մոսկվայի Մոսֆիլմովսկայա փողոցում գտնվող բնակելի շենքին: Ռուսական Telegram ալիքները հաղորդել են, որ 36-րդ հարկի երեք սենյակի պատերը քանդվել են, վիրավորներ չկան։

Բնակիչները տարհանվել են։ Ականատեսների խոսքով՝ շենքի ճակատային մասի մի հատված փլուզվել է և ընկել շենքի տակ գտնվող մեքենայի վրա։

Նշվում է, որ երկար ժամանակ անց դա առաջին դեպքն է, երբ անօդաչու թռչող սարքը հասել է Մոսկվա։ Սովորաբար դրանք խոցվում են Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ անօդաչու թռչող սարքը խոցել են Կրեմլից մոտ 6 կմ  հեռու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում