ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինան լուրջ մրցակից է Լեհաստանին

Ուկրաինան լուրջ մրցակից է Լեհաստանին

РИА Новости-ն գրում է, որ Լեհաստանի կառավարությունը նամակ է հղել ԵՄ-ի գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովին՝ պահանջելով Ուկրաինային արտոնություններ չտրամադրել ԵՄ երկրներ գյուղատնտեսական արտադրանք արտահանելու համար: Ուղերձի հեղինակները բողոքել են Բրյուսելի պաշտոնյաներին, որ սևահողերի, բարենպաստ կլիմայի, ինչպես նաև «աշխատանքի և տրանսպորտի ցածր գնի» պատճառով Ուկրաինան դարձել է «շատ լուրջ մրցակից ԵՄ գյուղատնտեսության ոլորտում»:

Լրատվական գործակալությունը նկատել է, որ Լեհաստանը հաճախ է փորձում  դանդաղեցնել հարևան երկրի տնտեսական զարգացումը և սահմանափակել Ուկրաինայի մուտքը եվրոպական շուկաներ: Նոյեմբերի սկզբին Վարշավան Կիևի համար սահմանեց միջազգային 160 հազար բեռնափոխադրումների քվոտա, չնայած ուկրաինական կողմը պահանջել էր երկու հարյուր հազարի:

Լեհ-ուկրաինական ավելի սուր հակամարտություն է բռնկվում նաև Էներգետիկ ոլորտում: Ուկրաինայի և ԵՄ-ի միջև 2017-ին կնքված համաձայնագիրը նախատեսում է ազգային էներգետիկ ցանցի ինտեգրում եվրոպական էներգետիկ համակարգին:

Մինչդեռ լեհերը մտավախություն են հայտնում, որ ուկրաինական էժան էլեկտրաէներգիայի պատճառով սեփական ածուխով աշխատող էլեկտրակայանները կդառնան անշահավետ: Ավելին, Վարշավան մտադիր է վառելիք վաճառել Ուկրաինայի էլեկտրակայաններին՝ վերաարտահանելով ԱՄՆ-ի թանկ գազը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում