«Ժողովուրդը եռագլուխ կուսակցության շուն ու շանգյալներին պետք է ուղարկի քաղաքական...». Փաշինյան
Այն, ինչ անվանում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, որը հայտ է ներկայացնում մասնակցել 2026-ի խորհրդարանական ընտրություններին, դա ճշգրիտ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակվա կոալիցիան է, որի մեջ էին ԲՀԿ-ն, Դաշնակցությունը, ՀՀԿ-ն: Հայտարարել է վարչապետը՝ կառավարության ծրագրի կատարողականի քննարկման եզրափակիչ ելույթում: Նիկոլ Փաշինյանը պատահական չի համարել, որ քննարկումը դարձյալ վեր է ածվել նախկին-ներկա բանավեճի: Այդ վիճաբանությունը հաղթահարելն, ըստ նրա՝ անհրաժեշտություն է, և դա հաղթահարելու միայն մեկ տարբերակ կա՝ որ առաջիկա ընտրություններում Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքն ու ԲՀԿ-ն անցողիկ շեմը չհաղթահարեն: Հետևաբար, ըստ Փաշինյանի՝ առաջիկա քաղաքական պրոցեսների իմաստը պետք է լինի այն, որ ժողովուրդը տեր կանգնի խաղաղությանը և նախկինների կուսակցություններին հարատև քաղաքականությունից դուրս ուղարկի:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան
Դիտումներ0













