Մետրոն շրջանաձև տեսք կստանա, ինչի արդյունքում երթևեկության տրամաբանությունը կփոխվի. ՀՀ վարչապետ
Կառավարության որոշմամբ յուրաքանչյուր անձի համար մինչև 250 հազար դրամ փոխհատուցում կտրամադրվի Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով պայմանավորված Հայաստան վերադարձի ավիատոմսերի համար: Փոխհատուցումը ստանալու համար е-request.am հարթակով անհրաժեշտ է արտաքին գործերի նախարարություն ներկայացնել հայտ՝ կցելով փաստաթղթերը:
Գործադիրի մյուս որոշումներով կմեկնարկի Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման աշխատանքը:
Նիստում անդրադարձ է եղել նաև Երևանում խցանումների հարցի լուծմանը և ճանապարհաշինական աշխատանքների որակին: Վարչապետն ընդգծել է, որ որակի հարցում կոմպրոմիս չի լինելու:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում:













