ԴԴավիթ Մուրադյան

Համաձայնագիր՝ միտված տվյալների արդյունավետ փոխանակմանը և տվյալների ճշգրտության բարձրացմանը

Համաձայնագիր՝ միտված տվյալների արդյունավետ փոխանակմանը և տվյալների ճշգրտության բարձրացմանը

2023 թվականին Հայաստանը ստորագրել և վավերացրել է միասնական հաշվետվողական ստանդարտի ներդրմանը վերաբերող համաձայնագիրը, որը ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակում է նախատեսում: Սա հարկային թափանցիկության կարևորագույն գործիքակազմ է: Այն հնարավորություն է տալիս ֆինանսական հաշիվների մասին տեղեկատվություն փոխանակել տարբեր երկրների միջև: Այս տարի արդեն 40-ից ավելի երկրների հետ Հայաստանն իրականացրել է համաձայնագրի շրջանակում տեղեկատվության փոխանակում: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Այս տեղեկությունները տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաղորդել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը: Առաջին ընթերցմամբ նա քննարկման է ներկայացրել «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացումը վավերացնելուն վերաբերող օրենքի նախագիծը:

Փոփոխությունները հիմնականում վերաբերում են համաձայնագրի որոշակի դրույթների հստակեցման հետ կապված ինքնահայտարարագրի, նույնականացման կանոնների, կազմակերպությունների և անձանց հաշվետերերի նույնականացմանը:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում