Արթուր Ալեքսանյանը` ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակում այսօր Ալեքսանյանը ստորագրել է համաձայնագիրն ու հայտարարել, որ հետևողական է լինելու Հայաստանի մանուկների առողջ ապրելակերպի կազմակերպման հարցում: Վիճակագրական տվյալները վկայում են, որ Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 14 տոկոսը գերքաշ է, իսկ 9 տոկոսը՝ թերսնված: Ալեքսանյանի նշանակումն արվել է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակի առիթով: Այն նշվում է երեխաների համաշխարհային օրը՝ նոյեմբերի 20-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում