Մենք չենք ունեցել որևէ բարեփոխում, որ առողջության ապահովագրության չափ արձագանք ունենա. ՀՀ վարչապետ

ՄՄայա Խաչատրյան

Կարող ենք ստեղծել իրավիճակ, որ էլեկտրաէներգիա ներմուծելու անհրաժեշտություն չունենանք. հիմա պետք է կենտրոնանալ կուտակման վրա` Կառավարության նիստում ընդգծել է վարչապետը, նշել, որ դրա համար առաջին հերթին պետք է մտածողության փոփոխություն:

Ըստ ՏԿԵ նախարարի՝ 2026-ին արևային կայաններն արտադրած կլինեն այնքան էլեկտրաէներգիա, որքան արտադրած կլինի Մեծամորի ատոմակայանը: Գործադիրը հավանություն է տվել կուտակիչ կայաններ ստեղծելու նախագծին:

Մյուս որոշմամբ ընդլայնվում է առողջության ապահովագրության համակարգի շահառուների ցանկը: Նշվել է, որ պետբյուջեի առաջին եռամսյակի եկամուտները պլանավորվածից ավելի են եղել 30 միլիարդ դրամով:

Կառավարության նիստի մանրամասները՝ ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում