Զելենսկին դրական է որակել քննարկումները ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ

Զելենսկին դրական է որակել քննարկումները ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ

Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է: Կողմերը հայտնել են անօդաչու թռչող սարքեր խոցելու մասին: ԱԹՍ-ների զանգվածային գրոհի պատճառով Ուկրաինայի յոթ շրջանում էլեկտրամատակարարման խափանումներ են եղել: Hաղորդվում է նաև զոհերի և վիրավորների մասին:

Ուկրաինական ուժերն էլ հարվածել են Ռուսաստանին: Ուֆայում ԱԹՍ-ն հարվածել է բնակելի շենքի: Տուժածներ չկան: Թիրախավորվել են նաև Ուֆայի նավթավերամշակման գործարանները:

«Գազպրոմն» իր հերթին հայտնել է Կրասնոդարի երկրամասում «Թուրքական հոսք» գազատարի կոմպրեսորային կայաններից մեկի ուղղությամբ հարձակումը հետ մղելու մասին:

Ուկրաինայի նախագահը հայտնել է ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանգամանալից զրույցի մասին, որին միացել են նաև սենատոր Լինդսի Գրեհեմը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: Վոլոդիմիր Զելենսկին քննարկումները դրական է որակել: Նրա խոսքով՝ առաջիկա օրերին թիմերը կապի մեջ կլինեն՝ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթն ամրապնդելու համար: Նրա խոսքով՝ սա կարող է հիմք հանդիսանալ պատերազմի հուսալի ավարտի համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում