Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Նոր Խարբերդ գյուղում. նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, իրացնելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 1-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի տներից մեկում հայտնաբերել և մարզային վարչություն են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ 

Նա 2025 թվականի հուլիսի 18-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©