ԷԷմմա Վարդանյան

Պարույր Հովհաննիսյանը նախագահել է վարկավորման վարկանիշների վերաբերյալ հատուկ հանդիպումը․ ՀՀ-ն ընդգծել է ճշգրտության և երկարաժամկետ պլանավորման մոդելի կարևորությունը

Պարույր Հովհաննիսյանը նախագահել է վարկավորման վարկանիշների վերաբերյալ հատուկ հանդիպումը․ ՀՀ-ն ընդգծել է ճշգրտության և երկարաժամկետ պլանավորման մոդելի կարևորությունը

ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո տեղի է ունեցել վարկավորման վարկանիշների վերաբերյալ հատուկ հանդիպում, որը նախագահել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Տնտսոցխորհի փոխնախագահ դեսպան Պարույր Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

Նիստը համախմբել է անդամ պետությունների, վարկանիշային գործակալությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և ներդրողների՝ քննարկելու վարկանիշների դերը ֆինանսների հասանելիության, կապիտալի արժեքի և երկրների՝ կայուն զարգացման առաջմղման կարողության ամրապնդման գործում։

Հայաստանը ընդգծել է վարկանիշային մեթոդաբանությունների ճշգրտության, թափանցիկության և երկարաժամկետ պլանավորման մոդելի ամրապնդման կարևորությունը՝ միաժամանակ նվազեցնելով մեխանիկական շեմերի նկատմամբ վարկանիշների ձևավորման կախվածությունը։ Ընդգծվել է բազմաշահառու երկխոսության ամրապնդման, երկրների կարողությունների զարգացման, նորարարական ու զարգացմանն ուղղված մոտեցումների խթանման անհրաժեշտությունը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում