Գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը վերսկսվել է՝ կառավարությունը կսուբսիդավորի

ԳԳոհար Սարգսյան

Գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը 2026-ի փետրվարի 15-ից վերսկսվել է՝ կառավարությունը կսուբսիդավորի: Ծրագիրը երկու տարի դադարել էր, քանի որ ապահովագրական ընկերությունների համար գյուղ-ոլորտը ռիսկային է: Եթե նախկինում փոխհատուցվում էին նաև գյուղացու եկամուտները, այժմ միայն ծախսերը կհատուցվեն: Միաժամանակ, ընկերությունները ընդառաջ են գնացել վճարման ժամկետների հարցում ՝ գյուղացին վճարումը կկատարի տարաժամկետ:

Պետությունը սուբսիդավորում է ոչ միայն գյուղացու ծախսը, այլև ապահովագրողի հատուցման սահմանաչափը: Իսպանական փորձն է կառավարությունն ուսումնասիրել, տեղեկացրել է էկոնոմիկայի նախարարը, նշել՝ խրախուսող մեխանիզմներ են կիրառում մի կողմից՝ մասնավորին, մյուս կողմից՝ գյուղացուն սուբսիդավորում տրամադրելու եղանակով:

Ծրագրին մասնակցելու ցանկություն է հայտնել ապահովագրական 6 ընկերություն: Իսկ գյուղացիներն արդեն ակտիվ պայմանագրեր են կնքում տարբեր մարզերում:

Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի տեսանյութում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում