ԳԳոհար Սարգսյան

Արտաշավան-Սաղմոսավան ջրատարը ժայռի փլուզման հետևանքով մնացել է հսկայական քարերի տակ. ջրամատակարարումը կապահովվի այլընտրանքային ճանապարհով

Արտաշավան-Սաղմոսավան ջրատարը ժայռի փլուզման հետևանքով մնացել է հսկայական քարերի տակ. ջրամատակարարումը կապահովվի  այլընտրանքային ճանապարհով

Քիչ առաջ ժայռի փլուզման հետևանքով վթարվել է Արտաշավան-Սաղմոսավան 700 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 70 լիտր ջրակորստով:

 

Այս ջրատարից են ջուր ստանում Աշտարակ քաղաքը, Սասունիկ, Կարին գյուղերն ու Օշականի ձախ ափը:

 

Ջրատարն ամբողջությամբ մնացել է հսկայական քարերի տակ, և տեխնիկայով դրան մոտենալ հնարավոր չէ: Քանի որ աշխատանքը բարդ ու ժամանակատար է, «Վեոլիա ջուր» թիմը նշված բնակավայրերի սպառողներին ջրով կապահովի այլընտրանքային ճանապարհով:

 

«Վեոլիա ջուրը» խորհուրդ է տալիս հետևել ընկերության էջին՝ աշխատանքների ընթացքի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
 
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում