«Դուք չեք հասկանում՝ ինչու չեք լինելու մյուս խորհրդարանում». ըստ Փաշինյանի՝ տգետ է նա, ով չի փոխվում
«Հանրապետությունում չկա մի համայնք, որտեղ կառավարությունը ներդրումներ չի արել մարդկանց կյանքը բարելավելու համար»,- հայտարարել է վարչապետը օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ:
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային այցերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Եկել է ժամանակը, որ կառավարության աշխատանքի արդյունքները տեսանելի դառնան հանրության քաղաքական արձագանքի տեսքով»:
«Հայաստանի Հանրապետությունը ինստիտուցիոնալ պետություն է և ինստիտուտները աշխատում են»,- այսպես էլ պետության ղեկավարը հակադարձել է մեղադրանքին, թե Իրանում պատերազմի օրը վարչապետն իր թիմի հետ անհոգ շրջում էր մարզերում։
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։
Դիտումներ31










