Խցանման ժամանակ հանդիպակաց գոտիով երթևեկող «Մազդան» հայտնաբերվել է․ կազմվել են արձանագրություններ

ԼԼուսինե Մուրադյան

Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում երևում էր թե ինչպես է «Մազդայի» վարոդը խցանման ժամանակ մայրաքաղաքի Մայիսի 9-ի փողոցում դուրս եկել հանդիպակաց՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։

«Երևանի գնդի պարեկները «Մազդան» հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։

Վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Հարգելի՛ վարորդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խոստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում