ԱԱնժելիկա Ժամհարյան

Հերթերի խնդիրը լուծելուն ուղղված հանձնարարականներ․ ՆԳ նախարարն անակնկալ այց է կատարել Երևանի հաշվառման-քննական բաժին

Հերթերի խնդիրը լուծելուն ուղղված հանձնարարականներ․ ՆԳ նախարարն անակնկալ այց է կատարել Երևանի հաշվառման-քննական բաժին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 23-ին անակնկալ այց է կատարել ՆԳՆ Երևանի հաշվառման-քննական բաժին, շրջել ստորաբաժանման տարածքում, զրուցել քաղաքացիների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

«Նախարարը հետևել է վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական և գործնական քննությունների ընթացքին, հաշվառման համարանիշների տրամադրման գործընթացին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հերթերի կանոնակարգմանն ու սպասարկման արդյունավետության բարձրացմանը միտված թվայնացման աշխատանքներին։
 

 

Քաղաքացիները Արփինե Սարգսյանին են ներկայացրել հերթագրման, սպասարկման և ծառայությունների մատուցման վերաբերյալ իրենց կարծիքը, նաև հանդես եկել առաջարկություններով։

 

Նախարար Սարգսյանը, առանձնացնելով հերթերի խնդիրը, ստորաբաժանման ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ»,- ասվում է հաղորդագրություն։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում