Ապագան ռազմավարական մետաղներինն է. ինչպես կօգտագործվի Հայաստանի պոտենցիալը

ԼԼիլիթ Ասատրյան

Առաջիկա 20-30 տարիներին ռազմավարական կամ հազվագյուտ մետաղները կարող են առավել թանկ ու պահանջված լինել, քան նավթը: Մասնագիտական այս գնահատականը հնչում է աշխարհում կրիտիկական մետաղների պահանջարկի շեշտակի աճի ֆոնին։

Վերջին տարիներին գիտնականները ուսումնասիրում են Հայաստանի մետաղական հանքավայրերում ռենիումի, սելենի, թելուրի և այլ տարրերի առկայությունը, որոնք այսօր օգտագործվում են բժշկությունից մինչև նորագույն պաշտպանական սարքավորումների արտադրություն։ Օրինակ՝ Կապուտանի երկաթի հանքում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հազվագյուտ մետաղների պաշարներով այն համարժեք է աշխարհում այդպիսի տարրերի մոտ մեկ տարվա արդյունահանմանը։

Չնայած մեծ պահանջարկին, այդ մետաղների արդյունահանման իրական պոտենցիալը, տնտեսական օգուտներն ու բնապահպանական ռիսկերը առայժմ վաղ է գնահատել։

Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում