ՄՄարո Թարվերդյան

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2026 թ. հունվարի 30-ի դրությամբ ծրագրից ընդհանուր առմամբ օգտվել է 8276 անձ, որոնցից 1792-ի վարկերն ամբողջությամբ մարվել են։ Շահառուների 26%-ը միջոցառմանը նախորդող ամիսներին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն։

 

Ամբողջությամբ վարկը մարված 1792 շահառուների վարկերի մարման համար հատկացվել է նրանց կողմից վճարված եկամտային հարկերից ձևավորված շուրջ 390,0 մլն դրամ։
 

Մինչև 2025 թ. դեկտեմբերը ներառյալ շահառուների աշխատավարձերից առաջացած եկամտային հարկից որպես վարկերի մարման աջակցություն ուղղվել է 1,3 մլրդ դրամ։

 

Հիշեցնենք, որ ծրագրի շահառու կարող են դառնալ այն անձինք, որոնց բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում