ՎՎարդուհի Հարությունյան

Չարլզ III-ը մեկնաբանել է եղբոր ձերբակալության մասին լուրը

Չարլզ III-ը մեկնաբանել է եղբոր ձերբակալության մասին լուրը

Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ը մեկնաբանել է իր եղբոր ձերբակալության մասին լուրը: Միապետը հայտարարել է, որ անհրաժեշտ է լիարժեք, արդար և պատշաճ հետաքննություն անցկացնել Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի կողմից իր դիրքի չարաշահման կասկածների վերաբերյալ, և որ թագավորական ընտանիքը դրանում համակողմանի աջակցություն կցուցաբերի:

«Քանի դեռ քննությունը շարունակվում է, իմ կողմից սխալ կլինի այդ գործընթացի վերաբերյալ այլ մեկնաբանություններ տալը»,- հավելել է Չարլզ III-ը:

Թագավորի կրտսեր եղբայրը կասկածվում է պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում չարաշահումների համար։ Նա զրկվել էր արքայազնի տիտղոսից այն բանից հետո, երբ հայտնի է դարձել  Ջեֆրի Էփշտեյնի հետ նրա սերտ կապերի մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում