ԴԴիանա Գասպարյան

Մեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Վենսի այցի մասին

Մեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Վենսի այցի մասին

Մեզ համար պատիվ է ողջունել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, երկրորդ տիկին Ուշա Վենսին ու նրանց ընտանիքին Հայաստանում՝ այս պատմական այցի ընթացքում։ Մեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է։ Այս մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

 

«Փոխնախագահ Վենսը հանդիպում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ընդգծելու օգոստոսի 8-ին Վաշինգոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովից հետ գրանցված խոշոր ձեռքբերումները, առաջ մղելու ԹՐԻՓՓ-ի իրականացումը և նախանշելու հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության նոր փուլը»,- ասվում է գրառման մեջ։
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում