ՄՄարիամ Մխիթարյան

Արաղչին կգլխավորի իրանական պատվիրակությունը Մասկատի բանակցություններում

Արաղչին կգլխավորի իրանական պատվիրակությունը Մասկատի բանակցություններում

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Մասկատում կայանալիք բանակցություններից առաջ հայտարարություն է արել՝ ընդգծելով իր երկրի դիվանագիտական ​​հանձնառությունը։

«Իրանը դիվանագիտական ​​բանակցություններին մոտենում է բաց աչքերով և անցյալ տարվա իրադարձությունների ամուր հիշողությամբ։ Մենք գործում ենք բարեխղճորեն և հաստատակամորեն պաշտպանում ենք մեր իրավունքները։ Պարտավորությունները պետք է կատարվեն։ Հավասար իրավունքները, փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահերը հռետորաբանություն չեն, այլ անհրաժեշտություն և կայուն համաձայնության հիմք»,- գրել է նախարարը սոցիալական ցանցերում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի արտաքին գործերի նախարարը կգլխավորի իրանական պատվիրակությունը Օմանի մայրաքաղաքում կայանալիք բանակցություններում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում