ՄՄանե Գևորգյան

Թվայնացման գործիքակազմերը նպաստում են ծառայությունների պահանջարկի աճին. ՄՔԾ-ում ՆԳ նախարարին է ներկայացվել 2025-ի կատարողականը

Թվայնացման գործիքակազմերը նպաստում են ծառայությունների պահանջարկի աճին. ՄՔԾ-ում ՆԳ նախարարին է ներկայացվել 2025-ի կատարողականը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 4-ին մասնակցել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2025 թվականի կատարողականի քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

Նախարարին են ներկայացվել ծառայությունների հասանելիության և որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները, պետություն-մասնավոր գործընկերություն համագործակցությամբ նախատեսվող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կառուցվածքը:

 

Նելլի Դավթյանի խոսքով՝ ՄՔԾ նոր կառուցվածքն ընդգրկելու է քաղաքացիության, ապաստանի տրամադրման, փաստաթղթերի թողարկման, բնակչության տվյալների մշակման, թվային հարթակների կառավարման և տվյալների անվտանգության ապահովման ուղղություններով ստորաբաժանումներ. արդեն ստորագրվել են մի շարք պայմանագրեր, իրականացվել են կառավարման և մշտադիտարկման մեխանիզմների ձևավորման աշխատանքներ։

 

Ներկայացվել են տարածքային գրասենյակների աշխարհագրական ցանցն ու արդիականացման ծրագրերը. 22 սպասարկման գրասենյակներից 21-ն արդեն տեղորոշված են:

 

Քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները. կատարվել են 7 հենանիշներ, ընթացքի մեջ են 10-ը, իսկ 5-ը մեկնարկային փուլում են։ Անդրադարձ է կատարվել անօրինական միգրացիայի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ծառայությունների մատուցման որակի վերահսկողության մեխանիզմներին, սահմանահատումների պատկերին:

 

Քննարկվել է բնակչության պետական ռեգիստրի, կենսաչափական նոր համակարգի, տվյալների շտեմարանի, փաստաթղթերի բազայի, միգրացիոն գործերի կառավարման համակարգերի միասնական ենթակառուցվածքի ձևավորման և քաղաքացիության դիմումների էլեկտրոնային կառավարման մեխանիզմներին վերաբերող հարցեր:

 

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, հանձնարարել է մինչև 2026 թվականի ավարտ թվայնացնել ՄՔԾ հիմնական գործառույթները և մշակել գործիք՝ սահմանների համալիր կառավարմանն առնչվող ծրագրային ապահովման և արդյունավետ կառավարման տրամաբանությամբ: Նախարարը հանձնարարել է e-gate համակարգի ներդրման աշխատանքները համապատասխանեցնել կենսաչափական համակարգի ներդրման մեկնարկի հետ:

 

Նախարար Արփինե Սարգսյանը ՊՄԳ ծրագրի շրջանակում այցելել է նաև ՆԳՆ մասնավոր գործընկեր «Հայ-Փաս» ՓԲԸ ժամանակավոր գրասենյակ, անհատական կենտրոնի շինարարության հարթակում ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։ ՆԳ նախարարին է ներկայացվել մասնավորի կողմից սպասարկման կայանի պրոտոտիպային ձևանմուշը, ծավալվել է քննարկում։

 

«Հայ-Փաս» ՓԲԸ գործադիր տնօրեն Ռեժիս Բուշյեն ներկայացրել է փաստաթղթավորման համար անհրաժեշտ նախագրանցման գործընթացն ապահովող կայքէջի նախնական տարբերակը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանված ժամկետներում ավարտին հասցնել մեկնարկած ծրագրերը՝ քաղաքացիների համար ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան նոր որակի ծառայություններ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում