ՎՎարդուհի Հարությունյան

Էրդողանը Թրամփին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Իրանի հետ

Էրդողանը Թրամփին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Իրանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի, Իրանի և Թուրքիայի միջև ամենաբարձր մակարդակով՝ հայտնել է թուրքական Հյուրիեթ թերթը: 

Թերթի տվյալով՝ կարող է դիտարկվել նաև տեսակոնֆերանսի ձևաչափը։ Նշվում է, որ Թրամփը դրական է գնահատել Էրդողանի նախաձեռնությունը։

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներն էլ հեռախոսազրույց են ունեցել: Իրանի ԱԳՆ տվյալով՝ Աբբաս Արաղչին և  Հաքան Ֆիդանը մերժել են տարածաշրջանի երկրների գործերին սպառնալիքներն ու ապակառուցողական միջամտությունը: Նրանք ընդգծել են բոլոր շահագրգիռ կողմերի շարունակական ջանքերի կարևորությունը՝ կանխելու լարվածության սրումն ու տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը սպառնացող վտանգները:

Թուրքական լրատվամիջոցներն էլ գրել են, որ քննարկումը կենտրոնացել է տարածաշրջանային լարվածության նվազեցման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վրա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում