ԱԱննա Զախարյան

Դավթաշենի ավտոտեխսպասարկման կետերից մեկում մեքենա է այրվել

Դավթաշենի ավտոտեխսպասարկման կետերից մեկում մեքենա է այրվել

Հունվարի 20-ին՝ ժամը 17։47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։06-ին, մարվել՝ 18։24-ին։ Մասամբ այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և ավտոտեխսպասարկման կետի կախովի առաստաղը (մոտ 40 քմ):

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի ավտոտեխսպասարկման կետի մյուս հատվածներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում