ԿԿարմեն Ղուկասյան

ՃՏՊ Գոշ գյուղի սկզբնամասում․ կա տուժած

ՃՏՊ Գոշ գյուղի սկզբնամասում․ կա տուժած

Հունվարի 18-ին՝ ժամը 15։10-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշավանք վանական համալիրի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գոշ գյուղի սկզբնամասում բախվել են Opel և Jeep մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է մոտակա Գետիկ գետում: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Opel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում