Կատարի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

ՀՀայկ Նավասարդյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ ալ Սուլայթինը։

Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է այն հանգամանքը, որ վերջինս Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանում՝ ընդգծելով, որ դա նոր հնարավորություններ է բացում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։

«Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը կնպաստի Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունների հետագա մերձեցմանն ու զարգացմանը»,- նշել է նախագահը։

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Կատարը Հայաստանի համար բարեկամ պետություն է և կարևոր գործընկեր Ծոցի տարածաշրջանում՝ արձանագրելով վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների առավել ակտիվ զարգացման միտումը։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Կատարի Պետության էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ ալ Թանիի ջերմ ողջույնները: «Ինչպես նշեցիք, Հայաստանի Հանրապետությանը և Կատարի Պետությանը կապում են բազմաբնույթ և ամուր կապեր, որոնց հիման վրա մենք կարող ենք շարունակաբար զարգացնել և ընդլայնել մեր երկկողմ համագործակցությունը»,- նշել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև քաղաքական, տնտեսական, զբոսաշրջային և այլ ոլորտներում համագործակցության զարգացման ընթացքը և հեռանկարները։ Կարևորվել է երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման և ներդրումների ընդլայնման հնարավորություններին։

Երկուստեք բարձր են գնահատվել երկու երկրների միջև իրականացված բարձրաստիճան փոխայցելությունները՝ որպես երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու գործընկերության ամրապնդմանը նպաստող կարևոր գործոն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում